Մարկուս Ռեշֆորդը պատասխանել է սաուդյան թիմի առաջարկին

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը մերժել է Սաուդյան Արաբիայի անանուն ակումբ տեղափոխվելը, որը 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 35 միլիոն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի համաձայն՝ Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկած գումարը կրկնապատիկ է, քան Ռեշֆորդը ստանում է «Մանչեսթեր Յունայթեդում»։

Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է յոթ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։