Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է Լա Լիգայի 21-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ խաղում (3։0) իր հեթ-տրիկի ու հաղթանակի մասին։
«Ես շատ գոհ եմ իմ հեթ-տրիկից, բայց նույնիսկ ավելի գոհ եմ հաղթանակից։ Կարևոր էր հաղթել «Ատլետիկոյի» ոչ-ոքիից հետո, քանի որ դա մեզ մի փոքր ավելի շատ հնարավորություն է տալիս օգտվել իրավիճակից։ Մենք ցանկանում ենք միշտ հաղթել, քանի որ «Ռեալը» միշտ պետք է տիտղոսներ նվաճի։
Հիմա թիմում իմ ադապտացիան ավարտված է։ Ես ինձ հարմարավետ եմ զգում խաղադաշտում, և դա երևում է իմ խաղից և թիմակիցներիս հետ շփվելուց: Իմ խաղն ու այսպիսի հաղթանակները մեզ վստահություն են տալիս, բայց գիտեք, որ մինչև 38-րդ տուրը ոչինչ ավարտված չէ։ Պետք է շարունակենք հաղթել, քանի որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Arab News-ը։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆրանսիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, դառնալով՝ 21 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։