ՊՍԺ-ն կարող է գնել «Ռեալի» աստղային ֆուտբոլիստներից մեկին

ՊՍԺ-ն այս ամառ կարող է պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» 24-ամյա վինգեր Ռոդրիգո Գոեսի հետ, եթե հնարավորություն ընձեռվի: Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է լրագրող Աբդելլահ Բուլման։

Բրազիլացի ֆուտբոլիստն «արքայական» ակումբում հանդես է գալիս 2019 թվականի ամռանից, երբ տեղափոխվեց «Սանթոսից»։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 243 հանդիպման՝ դառնալով 65 գոլի և 47 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 100 միլիոն եվրո։