Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց եվրոպական ակումբ

Ռուսական «Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։

«Շնորհակալություն, Ժորա։ Մաղթում ենք քեզ հաջողություններ հետագա կարիերայում»,- գրել է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունգարական ակումբը հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2028 թվականը։

Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։ Գեորգին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում։