Վենսան Կոմպանին պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» անհաջողությունների մասին հարցին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» արդյունքների մասին հարցին:

«Ես ժամանակ չունեմ հետևելու, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր Սիթիում», քանի որ մենք խաղում ենք երեք օրը մեկ։ Պարտություններն ու անհաջողությունները ֆուտբոլի մի մասն են:

Նրանք երկար տարիներ գերիշխում էին, բայց հիմա եկել է պահը, երբ նրանք պետք է ավելի շատ ջանքեր գործադրեն հաղթանակի համար, բայց կրկնում եմ, որ ես ամբողջությամբ կենտրոնացած եմ իմ ակումբում աշխատելու վրա»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» մամուլի ծառայությունը։