«Նոթինգհեմ Ֆորեսթի» պաշտպան Մուրիլյոն կարող է տեղափոխվել Իսպանիա: Այս մասին հայտնում է Diario Sport-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական «Բարսելոնան» ծրագրում է պայմանագիր կնքել 22-ամյա ֆուտբոլիստի հետ։
Պաշտպանի տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։ 22-ամյա բրազիլացին վերջերս երկարաձգել է պայմանագիրը անգլիական թիմի հետ մինչև 2029 թվականի հունիսի վերջը։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մուրիլյոն մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: