«Միլանը» կարող է ձեռք բերել «Ֆեյենորդի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Սանտիագո Խիմենեսին։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, այսօր՝ հունվարի 24-ին, միլանյան ակումբը «Ֆեյենորդին» կանի իր առաջին պաշտոնական առաջարկը 23-ամյա հարձակվողի համար։ Հոլանդական ակումբը պատրաստ է հունվարին բաց թողնել ֆուտբոլիստին, սակայն առաջարկը պետք է շատ լուրջ լինի։
«Միլանը» արդեն բանակցություններ է վարում ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ նրան առաջարկելով պայմանագիր մինչև 2027 թվականը՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Այս շաբաթ Խիմենեսը դուբլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի 7-րդ տուրում «Բավարիայի» դեմ խաղում (3:0):
Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսը բոլոր մրցաշարերում «Ֆեյենորդի» 18 խաղում դարձել է 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։