Ռոնալդ Արաուխո. «Ես շատ երջանիկ եմ այստեղ»

«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է իր հույզերով՝ կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո։

«Ես շատ շնորհակալ եմ այս տարիների համար, որ միշտ նկատել եմ ջերմություն։ Փողոցում մարդիկ ինձ ասում էին` մնա, մնա, և դա զարմանալի էր:

Ես երջանիկ եմ, դա նշանակում է, որ իմ աշխատանքը ես լավ եմ կատարել, և հուսով եմ, որ առջևում շատ ուրախություններ կլինեն», – Արաուխոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Արաուխոն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականի օգոստոսից։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Արաուխոն ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը վերագրվում էր «Յուվենտուսին»: