Մադրիդի «Ռեալը» ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում Մյունխենի «Բավարիայի» 29-ամյա կիսապաշտպան Յոզուա Կիմիխի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի ֆուտբոլիստը ներկայումս բանակցություններ է վարում մյունխենյան ակումբի հետ աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։
Կիմիխը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո: