«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը խոսել է «կարմիր սատանաների» վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի մասին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացուն ձեռք բերելով հետաքրքրված է «Նապոլին»: Հունվարին իտալական ակումբը վաճառեց Խվիչա Կվարացխելիային, ով միացավ ՊՍԺ-ին։
«Նա ունի մեծ տաղանդ և հսկայական ներուժ: Նա միշտ փնտրում է դեպի դարպաս տանող ամենակարճ ճանապարհը, բայց միշտ չէ, որ տեղավորվում է սխեմայի մեջ: Չեմ կարծում, որ Գառնաչոն նախաձեռնում է հեռանալ ՄՅՈւ-ից», – Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Այս մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։