«Մանչեսթեր Սիթին» 65 միլիոն եվրոյի առաջարկ է պատրաստում «Յուվենտուսի» 24-ամյա ձախ պաշտպան Անդրեա Կամբիասոյի համար: Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը մտադիր է «Քաղաքայիներից» 80 միլիոն եվրո խնդրել կիսապաշտպանի տրանսֆերի համար։ Ընդգծվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ծրագրում է Կամբիասոյին գնելու պաշտոնական առաջարկ առաջիկա ժամերին։
Կամբիասոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։