«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 7-րդ տուրում «Ռեյնջերսի» նկատմամբ տարած հաղթանակը (2:1):
«Մենք լավ հանդես եկանք։ Մենք ավելի լավ խաղացինք գնդակով, լավ սկսեցինք հանդիպումը, իսկ հետո որոշ սխալ որոշումների պատճառով կորցրինք խաղի վերահսկողությունը, բայց տղաները լավ գործեցին: Շատ մոտ էինք երկրորդ գոլին, շատ հնարավորություններ կային։
Մենք կատարյալ չենք խաղում, բայց հարմարվել ենք վերջին հանդիպումից հետո: Դուք կարող եք տեսնել ֆուտբոլիստների միջև կապը: Կարծում եմ, որ մենք պետք է ավելի սառնասիրտ լինենք ճիշտ պահերին:
Տեսնում եք, որ եվրոպական մրցումներում ամեն ինչ լրիվ այլ է։ Պրեմիեր լիգայում մեր առաջին գոլի պահը խախտում չի համարվում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա լիգայի ընդհանուր աղյուսակում 15 միավորով 4-րդ տեղում է։ «Ռեյնջերսը» 11 միավորով 14-րդն է: