Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին խոսել է «Յուվենտուս» տեղափոխության մասին։
Թուրինյան ակումբը հայտարարել է ֆրանսիացի հարձակվողին ՊՍԺ-ից վարձավճարով ձեռք բերելու մասին։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև հունիսի 30-ը։
«Ես շատ, շատ ուրախ եմ, որ այստեղ եմ այս լեգենդար ակումբում: Ես հպարտ եմ, որ կրելու եմ այս գույները և խաղալու եմ երկրպագուների առջև։
Շատ ֆրանսիացի ֆուտբոլիստներ կան, ովքեր պատմություն են կերտել ակումբում: Իհարկե, Զինեդին Զիդանը, ինձ նույնպես շատ է դուր գալիս Դավիդ Տրեզեգեն։
Մի փոքր ավելի մոտ մեր ժամանակին Պոլ Պոգբան է և նաև Կեֆրեն Թյուրամը, ով նույնպես լավ է հանդես գալիս ակումբում, այնպես որ ես ուրախ եմ այստեղ լինելու համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը: