Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագին, ով այս մրցաշրջանում հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիան» հայտարարեց Նուրի Շահինին պաշտոնանկ անելու մասին։ Այսօրվա դրությամբ «իշամեղուները» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 10-րդ տեղը՝ վաստակած 25 միավորով։
Հոլանդացի մասնագետը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորում էր 2022/2023 մրցաշրջանի մեկնարկից։ Նրա գլխավորությամբ մանկունիացիները նվաճեցին Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը։