Չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր 7-րդ տուրում հանդիպեց «Ռեդ Բուլ Զալցբուրգին»։ Առաջին խաղակեսի վերջնամասում դեղին քարտ ստացավ մադրիդցիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Սա բրազիլացու համար երրորդ զգուշացումն էր մայրցամաքի գլխավոր ակումբային մրցաշարի ընթացիկ խաղարկությունում։ Սա նշանակում է, որ Վինիսիուսը որակազրկման պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի հաջորդ հանդիպումը։ Վինիսիուսը բաց կթողնի «Ռեալի» առաջիկա երկու հանդիպումները՝ Լա Լիգայում «Վալյադոլիդի» (հունվարի 25) և Չեմպիոնների լիգայի «Բրեստի» դեմ (հունվարի 29):
Ինչպես հայտնի է, բրազիլացին պետք է բաց թողնի Իսպանիայի առաջնությունում ևս մեկ խաղ՝ տարեսկզբին Վալենսիայի դեմ խաղում դաշտից հեռացվելու համար երկխաղյա որակազրկման շրջանակներում։