«Բարսելոնայի» ֆուտբոլիստը Հանս-Դիտեր Ֆլիկի հետ քննարկել է իր ապագան

Էրիկ Գարսիան կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում»: Ինչպես սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Կոմոն» շատ մոտ էր շաբաթվա սկզբին Գարսիայի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։

Սակայն այժմ 24-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ «Բարսելոնայում»: Նշվում է, որ Գարսիայի որոշումը թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ ֆուտբոլիստի վերջին զրույցի արդյունքն է։

Գերմանացին նախկինում հրապարակավ խոսել է Էրիկի կարեւորության մասին: 2024/2025 մրցաշրջանում Էրիկ Գարսիան անցկացրել է 17 հանդիպում, որոնցում խփել է երկու գոլ և մեկ գոլային փոխանցում իր թիմակցին։