«Մանչեսթեր Սիթին» հերթական խոշոր տրանսֆերն է պատրաստում իրականացնել

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի եզրային պաշտպան Անդրեա Կամբիասոն կարիերան կարող է շարունակել Անգլիայում։

Լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է թուրինյան ակումբին պաշտոնական առաջարկ անել 24-ամյա ֆուտբոլիստի համար։

Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, «Քաղաքայինները» իտալացու համար «Յուվենտուսին» կառաջարկեն մոտ 65 միլիոն եվրոԼ

Այսպիսով, Կամբիասոն կարող է դառնալ «Մանչեսթեր Սիթիի» չորրորդ ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Անգլիական ակումբն այսօր հայտարարեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշի տեղափոխության մասին, իսկ այս շաբաթվա սկզբին պայմանագիր կնքեց պաշտպաններ Աբդուկոդիր Խուսանովի (Լանս) և Վիտոր Ռեիսի (Պալմեյրաս) հետ։