Միջազգային Deloitte աուդիտորական ընկերությունը հրապարակել է 2023/24 մրցաշրջանի ավարտին ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլային ակումբների վարկանիշը։
Առաջին տեղը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը»՝ 1,046 միլիարդ եվրոյի ռեկորդային եկամուտով։ Պատմության մեջ ոչ մի ակումբ մեկ մրցաշրջանում չի հասել 1 միլիարդ եվրոյի հասույթի նշագծին:
Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթին» (838 միլիոն), իսկ ՊՍԺ-ն եզրափակել է լավագույն եռյակը (806 միլիոն)։
2023/24 մրցաշրջանի ամենաբարձր եկամուտ ունեցող թոփ 10 ակումբները.
1. «Ռեալ Մադրիդ» (1,046 մլրդ եվրո),
2. «Մանչեսթեր Սիթի» (838 մլն),
3. ՊՍԺ (806 մլն),
4. «Մանչեսթեր Յունայթեդ» (771 մլն),
5. «Բավարիա» (765 մլն),
6. «Բարսելոնա» (760,3 մլն),
7. «Արսենալ» (717 մլն),
8. «Լիվերպուլ» (715 մլն),
9. «Թոթենհեմ» (615 մլն),
10. «Չելսի» (546 մլն):