Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայի 7-րդ տուրում «Զալցբուրգի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակից հետո մեկնաբանել է Ջուդ Բելինգհեմի և Կիլիան Մբապպեի փոխարինումները։
Անգլիացի կիսապաշտպանը խաղադաշտը լքել է 63-րդ րոպեին, իսկ ֆրանսիացի հարձակվողը՝ 72-ին։ Բելինգհեմը երկու գոլային փոխանցում է կատարել, իսկ Մբապպեն դարձել է գոլի հեղինակ։
«Ջուդը մեջքի խնդիր ուներ, բայց ոչ մի լուրջ բան: Ես հնարավորություն ունեի րոպեներ խլելու որոշ ֆուտբոլիստներից, խլեցի Բելինգհեմից ու Մբապպեից, որպեսզի նրանք ավելի թարմ լինեն»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։
Շաբաթ օրը՝ հունվարի 25-ին, Իսպանիայի առաջնության շրջանակներում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում կմրցի «Վալյադոլիդի» հետ