ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4:2) պատասխանել է փարիզյան ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Շատ խոսակցություններ կան։ Ճշմարտությունն այն է, որ ես երջանիկ եմ այստեղ, և ակումբում բոլորն ինձ հարգանքով են վերաբերվում:
Առաջնայինը ՊՍԺ-ի հետ պայմանագիրս երկարաձգելն է,- Դոննարումայի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։
25-ամյա դարպասապահի պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։