«Մանչեսթեր Սիթին» հայտարարեց խոշոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Օմար Մարմուշի հետ պայմանագիր կնքելու մասին:

Ֆուտբոլիստը 4.5 տարվա պայմանագիր է կնքել «Քաղաքայինների» հետ և անգլիական ակումբում հանդես կգա յոթերորդ համարի մարզաշապիկով։

Մարմուշը այս մրցաշրջանում Բունդեսլիգայի երկրորդ լավագույն ռմբարկուն է՝ 17 խաղում դառնալով 15 գոլի հեղինակ:

Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ Մարմուշի տրանսֆերը կազմել է 75 միլիոն եվրո։