350 միլիոն եվրո. Վինիսիուսը կարող է լքել «Ռեալը»

Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլին» հետաքրքրված է այս ամառ Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորի տրանսֆերով։ Այս մասին հաղորդում է Give me Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ արաբական ակումբի ղեկավարությունը Վինիսիուսին համարում է ընթացիկ մրցաշրջանի վերջում ստորագրման իրենց հիմնական նպատակը և պատրաստ է նրա համար առաջարկել 296 մլն ֆունտ (մոտ 350 մլն եվրո):

Հիշեցնենք, որ Վինիսիուսը «Լոս Բլանկոսին» միացել է 2018 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը:

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո: