ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում (4:2):
«Այս հաղթանակն ինձ համար շատ դժվար պահ է, որովհետև ես ուզում եմ խենթորեն տոնել գոլերը, բայց կողքիս ընկեր է, որը տանջվում է: Բայց դե, կյանքն է այդպիսին:
Ֆուտբոլը բերում է ուրախություն և վիշտ, ինչպես կյանքը։ Դու պետք է կարողանաս գլուխ հանել դրանից», – Էնրիկեի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Հիշեցնենք, որ յոթ տուրի արդյունքներով ՊՍԺ-ն իր ակտիվում ունի 10 միավոր։ Փարիզցիները 22-րդ տեղում են։ «Մանչեսթեր Սիթին» ունի ութ միավոր և 25-րդ տեղում է: