Թուրինի «Յուվենտուսը» ավարտել է «Չելսիի» պորտուգալացի եզրային պաշտպան Ռենատու Վեյգայի տրանսֆերը, հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը 6-ամսյա վարձակալության համար վճարել են առանց գնման տարբերակի։ Նշվում է, որ Վեյգան կվերադառնա «Չելսի» Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկից առաջ։
«Յուվենտուսի» մարզիչ Տիագու Մոտտան մտադիր է Վեյգային օգտագործել որպես կենտրոնական պաշտպան։
21-ամյա պորտուգալացին «Չելսիում» հանդես է գալիս 2024 թվականի ամառվանից։ Այս ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում «թոշակառուների» կազմում անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։