ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակը (4։2)։ Փարիզցիները կարողացան հաղթել մրցակցին՝ խաղի ընթացքում պարտվելով 0։2 հաշվով։
«Սիրտս գրեթե կանգ առավ։ Ես շատ հպարտ եմ իմ թիմով։ Մենք խաղացինք հիանալի թիմի դեմ, մի իրավիճակում, երբ վստահ չէինք 1/16-րդ եզրափակիչ դուրս գալու հարցում։ Մենք խաղում էինք հիանալի մարզչի և հիանալի ֆուտբոլիստների դեմ։ Մենք ցույց տվեցինք, որ մենք նույնպես հիանալի թիմ ենք։ Այսօր բոլորը խաղացին 10-ից 10-ը։
Երկրպագուները նույնպես հիանալի էին։ Կարծում եմ՝ այսօր լավագույն մթնոլորտն էր իմ նախագահության տարիներին։ Հասարակությունը շատ կարևոր դեր խաղաց թիմին աջակցելու գործում»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝