«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի «Ֆեյենորդից» կրած ջախջախիչ պարտությունը (0։3)։
«Մրցակիցը մեզ չզարմացրեց, մենք գիտեինք, թե ինչպես են խաղալու։ Մենք գիտեինք, թե ինչպիսի մթնոլորտ է լինելու, բայց չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք։ Նրանք առաջին խաղակեսում անմիջապես գոլ խփեցին մեր դեմ՝ իրենց առաջին հարվածով»,- Կիմիխի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։
Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը, ստորև՝