Լուիս Էնրիկե․ «Մենք շատ նման խաղային փիլիսոփայություն ունենք»

«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրի հանդիպման սպասելիքներով։ Հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 22-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00։00-ին։

«Դա յուրահատուկ հանդիպում է լինելու իր մրցաշարային նշանակության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ ես հանդիպելու եմ իմ ընկերոջը Պեպ Գվարդիոլային, ում հետ ես խաղացել եմ և ով անցել է «Բարսելոնայի» մարզչական նույն դպրոցը։ Մենք շատ նման խաղային փիլիսոփայություն ունենք, ուստի լավ հանդիպում ենք սպասում։

Մենք պետք է հնարավորինս լավ խաղանք գնդակով։ Միգուցե մենք ավելի շատ գնդակին տիրենք, կամ գուցե խաղանք հակագրոհների վրա՝ կտեսնենք։ Բոլոր ֆուտբոլիստները պետք է 100 տոկոսով նվիրվեն խաղին։ Բայց մենք փորձում ենք յուրաքանչյուր խաղի մոտենալ այս վերաբերմունքով»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։