«Նապոլին» մեկ դեպքում Վիկտոր Օսիմհենին կվաճառի «Մանչեսթեր Յունայթեդին»

«Նապոլին» պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենին՝ մեկ պայմանով, որ «կարմիր սատանաները» չխանգարեն վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի՝ նեապոլական ակումբ տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է Spazio Napoli-ը։

Աղբյուրի համաձայն, եթե մանկունիանցիները համաձայնվեն, ապա «Նապոլին» պատրաստ է 75 միլիոն եվրոյից պակաս գնով Օսիմհենին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իտալական ակումբը «կարմիր սատանաներին» առաջարկում է 60 միլիոն եվրո Գառնաչոյի համար։

Այս մրցաշրջանում Օսիմհենը վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում»։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։