Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ կունենա

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը կհեռանա Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» և վարձավճարով կտեղափոխվի երկրորդ Բունդեսլիգայում հանդես եկող «Կայզերսլաութերն» ակումբ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Ըստ աղբյուրի՝ 21-ամյա Ռանոսի տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն կարող է լինել առաջիկա ժամերի ընթացքում։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։