Միլան Շկրինյարը կլքի ՊՍԺ-ն

ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը կարիերան կշարունակի «Ֆեներբախչեի» կազմում։

«Ֆեներբախչեն» սոցցանցերում հայտարարել է, որ Սլովակիայի 29-ամյա ավագը մեկնում է Ստամբուլ և հրապարակել է ֆուտբոլիստի լուսանկարը՝ թուրքական ակումբի մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Շկրինյարը ՊՍԺ է տեղափոխվել 2023 թվականի ամռանը որպես ազատ գործակալ՝ հրաժարվելով երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ։

Փարիզյան թիմի կազմում կենտրոնական պաշտպանն անցկացրել է 37 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։