Հայտնի է դարձել, թե ինչ գումարով է Լոնդոնի «Չելսին» պատրաստ բաց թողնել հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին «Բավարիա»։ Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Չելսիում» ցանկանում են 27-ամյա ֆրանսիացու վաճառքից վաստակել առնվազն 82,6 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ 2023 թվականի ամռանը անգլիական գրանդը հարձակվողին ձեռք էր բերել «ՌԲ Լայպցիգից» 60 միլիոն եվրոյով։ Նախկինում հաղորդվում էր, որ Նկունկուն ինքը ցանկանում է հեռանալ «Չելսիից», քանի որ չի կարողացել տեղ ապահովել թիմի մեկնարկային կազմում։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել 28 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Նկունկուի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը: