Հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել «Բարսելոնա»: Հայտնի լրագրող Տոնի Խուանմարտիի խոսքով՝ 27-ամյա անգլիացու ներկայացուցիչները երեքշաբթի հանդիպել են «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկոյի հետ։
«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Ռեշֆորդին, և ագլիացին բաց է այդ գաղափարի համար, բայց ամեն ինչ կախված կլինի նրանից, թե արդյոք կատալոնական ակումբը կարող է բաժանվել Էրիկ Գարսիայից կամ Անսու Ֆատիից: Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Մարկուս Ռեշֆորդին գնահատում են 55 միլիոն եվրո։