«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկն օգնեց թիմին հերթական հաղթանակը տանել Չեմպիոնների լիգայում: Երեքշաբթի օրը Արնե Սլոտի թիմը սեփական հարկի տակ հաղթեց ֆրանսիական «Լիլին» (2:1):
Վան Դեյկի համար այս հանդիպումը նրա 50-րդն էր «Լիվերպուլի» կազմում ամենահեղինակավոր եվրագավաթում։ Ինչպես հաղորդում է Squawka-ն, մերսիսայդցիների ներկայիս ավագը հավասարվել է Ֆիլ Նիլի ակումբային ռեկորդին եվրագավաթների կամ Չեմպիոնների լիգայի առաջին 50 խաղերում հաղթանակների քանակով` 35:
«Լիվերպուլը» դուրս է եկել ընթացիկ մրցաշարի 1/8 եզրափակիչ: ժամանակացույցի։ Անգլիական գրանդը հաղթել է բոլոր յոթ հանդիպումներում և 21 միավորով գլխավորում է ընդհանուր աղյուսակը: