Վոյցեխ Շչեսնին խոսել է այն մասին, թե ինչու է «Բարսելոնան» ավելի լավ հանդես գալիս Չեմպիոնների Լիգայում, քան Լա Լիգայում

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է թիմի արդյունքների մասին: Երեքշաբթի օրը կատալոնացիները հյուրընկալվելիս հաղթեցին «Բենֆիկային» (5:4)՝ վերջնամասում կատարելով տպավորիչ վերադարձ։

Այս հաղթանակը Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի համար վեցերորդ անընդմեջն էր Չեմպիոնների լիգայում։ Լա լիգայում գործերն այնքան էլ լավ չեն ընթանում՝ վերջին ութ հանդիպումներում ընդամենը մեկ հաղթանակ, երեք ոչ-ոքի և չորս պարտություն:

«Վերջերս մենք որոշ դժվարություններ ունեցանք Լա Լիգայում, հատկապես այն թիմերի դեմ, որոնք պաշտպանվում են ցածր բլոկով: Միգուցե Չեմպիոնների լիգայում մրցակիցներն ավելի շատ տարածություն են թողնում պաշտպանությունում, այդ իսկ պատճառով մենք այդքան շատ գոլեր ենք խփում»,- ասել է Շչեսնին հետխաղյա հարցազրույցում: