Սըր Ալեքս Ֆերգյուսոն․ «Լավագույն դարպասապահը, որ երբևէ մարզել եմ, հենց նա է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ  Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է լավագույն դարպասապահին, որ երբևէ մարզել է:

«Նա դաժան ու շատ պահանջկոտ է։ Դանիական ֆուտբոլի գագաթնակետը․․․ Լավագույն դարպասապահը, որ երբևէ մարզել եմ, հենց նա է՝ Պետր Շմեյխելը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Give me Sport պորտալը։

Դանիացի դարպասապահը «կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 1991-1999 թվականներին։ Մանկունիական գրանդի կազմում Շմեյխելը նվաճել է բազմաթիվ գավաթներ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Դանիայի հավաքականի կազմում Պետերն անցկացրել է 129 հանդիպում, որոնցում բաց է թողել 110 գնդակ։