CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» գերգոլառատ խաղում հաղթեց «Բենֆիկային»․ այլ արդյունքներ

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 7-րդ տուրում «Բարսելոնան» գերգոլառատ խաղում հաղթեց «Բենֆիկային»։

4-րդ րոպեին Խաղի հաշիվը բացեց Պավլիդիսը։
11-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Ռոբերտ Լևանդովսկին 11 մետրանոցից գրավելով «Բենֆիկայի» դարպասը։

22-րդ րոպեին Ոյցեխ Շչեսնիի կոպտագույն սխալի հետևանքով Պավլիդիսը կրկին գրավեց կատալոնական ակումբի դարպասը։ 30-րդ րոպեին «Բարսելոնան» ևս մեկ գոլ բաց թողեց, 11 մետրանոց հարվածով հետ-տրիկ ձևակերպեց Պավլիդիսը։

64-րդ րոպեին Ռաֆինյան կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 66-րդ րոպեին Ռոնալդ Արաուխոն ինքնագոլի հեղինակ դարձավ և խաղի հաշիվը դարձավ 4։2։

78-րդ րոպեին Լևանդովսկին 11 մետրանոց հարվածից ևս մեկ անգամ գրավեց Տրուբինի պաշտպանած դարպասը, 86-րդ րոպեին Էրիկ Գարսիան հավասարեցրեց խաղի հաշիվը։

Կատալոնացիների հաղթական գոլը խփեց Ռաֆինյան 96-րդ րոպեին Ֆերրան Տորեսի փոխանցումի և անհատական վարպետության շնորհիվ։

Այլ արդյունքներ․

«Բոլոնիա» – «Բորուսիա Դորտմունդ» (2:1)

«Բրյուգե» – «Յուվենթուս»  (0:0)

«Ցրվենա Զվեզդա» – «ՊՍՎ» (2:3)