«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի մարզումների ժամանակ հնչող երաժշտության մասին։
«Սա մի բան է, որը մենք կիրառում ենք երկար տարիներ: Երաժշտությունը մեր մարզումների տարրերից մեկն է՝ տեմպը զարգացնելու և որոշակի նպատակների հասնելու համար, որոնց մենք ցանկանում ենք հասնել մարզումների ժամանակ, կարծում եմ՝ խաղացողներին դա դուր է գալիս»,- Արտետայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
22 տուրից հետո «Արսենալը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդն է, իսկ առաջատար «Լիվերպուլից» հետ մնալը վեց միավոր է, մինչդեռ Արտետայի թիմը մեկ հանդիպում ավելի է անցկացրել մրցակցից։