Ֆաբրիցիո Ռոմանոն նոր տեղեկություն է հայտնել Մարկուս Ռեշֆորդի և «Բարսելոնայի» ներկայացուցիչների միջև հանդիպումից

Այսօր Լիսաբոնում տեղի է ունեցել հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի և «Բարսելոնայի» ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» հետաքրքրված է Ռեշֆորդի ծառայություններով և ֆուտբոլիստը ևս պատրաստ է տեղափոխվել կատալոնական ակումբ, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք կհեռանա իսպանական գրանդի ֆուտբոլիստներից մեկը։

Հիշեցնենք, որ Էրիկ Գարսիան կարող է տեղափոխվել «Ժիրոնա», իսկ Անսու Ֆատին դեռ ցանկանում է մնալ կատալոնական ակումբում: