Մադրիդի «Ռեալի» երկրպագուները սուլել են թիմին վերջերս կայացած «Սելտայի» դեմ խաղի ժամանակ:
Դա արձագանքն էր Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Լոս Բլանկոների»՝ «Բարսելոնայից» 2:5 հաշվով կրած պարտությանը:
Մադրիդցիների հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է սուլիչը: «Ես այնպիսի խաղացող եմ, ում անհրաժեշտ է այդ ճնշումը: «Սելտայի» դեմ խաղում մեզ սուլեցին, բայց դա նորմալ է: Եթե չես հաղթում, նորմալ է, որ մարդիկ սուլեն:
Մեր խնդիրն է փոխել սա։ Կիրակի օրը լավ խաղացինք, փոխվելու և լավ խաղալու բնավորություն ունենք։ Մենք խնդիր չունենք, որ մարդիկ մեզ սուլեն:Ես հասկանում եմ սուլոցները, խնդիր չկա, բայց եկեք չկորցնենք մեր միասնությունը»,- ասել է Մբապեն լրագրողներին։
Չորեքշաբթի օրը՝ հունվարի 22-ին, Չեմպիոնների լիգայի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» կխաղա «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հետ։