Ավելի ու ավելի է մոտենում այն պահը, երբ պաշտպան Քայլ Ուոքերը կկրի «Միլանի» մարզաշապիկը։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 34-ամյա անգլիացին Իտալիա կժամանի մինչև երեքշաբթի օրվա վերջ։
Սրանից հետո կկայանա Ուոքերի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթիից»։ Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել էր ակումբը փոխելու Քայլ Ուոքերի ցանկության մասին։
Պաշտպանը «Քաղաքայինների» կազմում հանդես է եկել 2017 թվականի ամռանից։ Յոթ ու կես տարվա ընթացքում Ուոքերը անցկացրել է 319 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ իր թիմակիցներին։