Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է, որ որոշել է հեռանալ ակումբից 2024/2025 մրցաշրջանի ավարտից հետո։
Իտալացու խոսքով՝ ինքը կցանկանար եւս չորս տարի անցկացնել «Լոս Բլանկոսի» ղեկին։
«Հուսով եմ, որ կմնամ այստեղ ևս չորս տարի, ինչպես նախագահ Ֆլորենտինո Պերեսը: «Իդեալական կլիներ համատեղ հրաժեշտ տալ 2029 թվականին»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում։
Կառլո Անչելոտտիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Հիշեցնենք, որ նախօրեին Ֆլորենտինո Պերեսը վերընտրվել էր Մադրիդի «Ռեալի» նախագահի պաշտոնում մինչև 2029 թվականը։