Բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզը բրազիլական «Ֆլամենգոյից» տեղափոխվել է «Ֆորտալեզա»:
«Բենֆիկայում», «Արսենալում», «Չելսիում» և ՊՍԺ-ում հանդես եկած պաշտպանը նոր ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:
Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մեկ մրցաշրջանով երկարաձգման հնարավորությամբ։