«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը կարող է տեղափոխվել Անգլիա:

Ինչպես հայտնում է Todofichajes-ը, «Լիվերպուլը» ցանկանում է պայմանագիր կնքել 29-ամյա ֆուտբոլիստի հետ: Ֆուտբոլիստը կարող է անգլիական թիմին միանալ ազատ գործակալի կարգավիճակով:

Անգլիական գրանդը նախնական բանակցություններ է սկսել Կիմիխի ներկայացուցիչների հետ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանը գերմանական գրանդում է հանդես գալիս 2015 թվականից։