Ալֆոնսո Դևիսը և «Բավարիան» ընդհանուր հայտարարի են եկել

«Բավարիայի» կանադացի պաշտպան Ալֆոնսո Դևիսը շուտով նոր պայմանագիր կկնքի մյունխենյան ակումբի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնում լրագրող և ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի համաձայն՝ նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 15 միլիոն եվրո:

Նշենք, որ Դևիսի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դևիսի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Սերուցքայինները» մտադիր էին կանադացու հետ պայմանագիր կնքել որպես ազատ գործակալ:

Այս մրցաշրջանում 24-ամյա կանադացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։