«Միլանը» շարունակում է տարբերակներ փնտրել հարձակման գծում ուժեղացնելու համար։ «Ռոսոներիների» առաջնահերթ թիրախը «Չելսիի» հարձակվող Ժոաու Ֆելիշն է, իսկ միլանյան ակումբը պատրաստ է հարձակվողին վարձակալել «Չելսիից» մինչև մրցաշրջանի ավարտը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Միլանը» դիտարկում է նաև «Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսի թեկնածությունը։
Իսպանացին ճանաչվել է որպես «պլան B» այն դեպքում, եթե Ֆելիշի գործարքը ձախողվի։ Տորեսը այս մրցաշրջանում Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը «Բարսելոնայի» 24-ամյա ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։