«Մանչեսթեր Սիթիի» նորեկ, Ուզբեկստանի հավաքականի պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը մեկնաբանել է Անգլիայի առաջնությունում առաջին Ուզբեկստանի ֆուտբոլիստը դառնալու փաստը։
«Այս տրանսֆերը կարևոր է ոչ միայն ինձ, այլև Ուզբեկստանի համար։ Ես առաջին ուզբեկն եմ Պրեմիեր Լիգայում, բայց վստահ եմ, որ սա դեռ սկիզբն է։ Ավելի ու ավելի շատ ուզբեկ ֆուտբոլիստներ կգան այստեղ և կխաղան Պրեմիեր Լիգայում։
Ուզբեկստանում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունն աճում է։ Բոլորը ցանկանում են դուրս գալ աշխարհի առաջնություն, մենք ընդամենը մեկ քայլ ենք հեռու որակավորման փուլից»,- Խուսանովի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մամուլի ծառայությունը։
Երկուշաբթի օրը՝ հունվարի 20-ին, «քաղաքայինները» հայտարարեցին «Լանսից» 20-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին՝ մինչև 2029 թվականի ամառը։