«Պարի Սեն Ժերմենի» և «Ասթոն Վիլայի» միջև բանակցությունները կոլումբիացի հարձակվող Ջոն Դյուրանի տրանսֆերի շուրջ շարունակվում են, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը հարձակվողի համար պահանջում է ավելի քան 70 միլիոն եվրո, հաղորդվում է, որ բանակցությունները կարելի է բարդ անվանել, սակայն ձախողման դեպքում Դյուրանը մնում է փարիզեցիների թիրախը ամառային տրանսֆերային պատուհանի համար։
Այս մրցաշրջանում 21-ամյա Դյուրանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։