«Լաս Պալմասի» գլխավոր մարզիչը՝ Կիլիան Մբապպեի մասին

«Լաս Պալմասի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարտինեսը «Ռեալից» կրած պարտությունից հետո (1:4) խոսել է Կիլիան Մբապեի մասին:

«Սերուցքայինների» 26-ամյա հարձակվողն օգնեց իր թիմին խոշոր հաշվող հաղթանակի հասնել՝ դառնալով երկու գոլի հեղինակ։

«Եթե Մբապեն հիմա այդքան լավն է, երբ «բավականաչափ լավը չէ», պատկերացրեք, թե որքան լավն է նա, երբ իսկապես լավն է», – Մարտինեսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը լրագրողների հետ հետխաղյա զրույցում։

Կիլիան Մբապեն Իսպանիա տեղափոխվելուց հետո իր դեբյուտային մրցաշրջանում 30 խաղում 18 գոլ է խփել։ Մադրիդի «Ռեալը» 46 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Լաս Պալմասը» 22 միավորով 14-րդն է։