Պրեմիեր Լիգայի գրանդները հետաքրքրված են Ուսման Դիոմանդեի ծառայություններով

Լիսաբոնի «Սպորտինգի» կենտրոնական պաշտպան Ուսման Դիոմանդեի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի երեք ակումբներ:

Կոտդիվուարցին լավ էր հանդես գալիս Պորտուգալիայում «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի օրոք, ուստի «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին լուրերը դժվար թե անակնկալ լինեն:

Սակայն, ըստ A Bola-ի, 21-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին»:

Խոստումնալից կենտրոնական պաշտպանի արժեքը գնահատվում է 50-60 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում Ուսման Դիոմանդեն «Սպորտինգի» կազմում անցկացրել է 26 հանդիպում։

Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: