Պեպ Գվարդիոլան՝ Ժերեմի Դոկուի թույլ ու ուժեղ կողմերի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է եզրային կիսապաշտպան Ժերեմի Դոկուի թույլ ու ուժեղ կողմերի մասին։

Բելգիացին գոլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց Պրեմիեր լիգայի կիրակի օրը կայացած «Իպսվիչ Թաունի» դեմ խաղում:

«Նրա անհավանական որակը դրիբլինգն է: Ես երբեք չեմ ասել նրան, որ դրիբլինգ չանի, ինձ դուր է գալիս, երբ դա անում է: Սակայն սրանից հետո նրա որոշումները շատ բան են փոխում: Բայց նա դեռ երիտասարդ է, և նա հիանալի էր այսօր:

Ես շատ ուրախ եմ Ժերեմիի համար։ Երբ մենք ունենք խաղացող, ով կարող է իր ետևում թողնոլ մեկ կամ երկու կենտրոնական պաշտպանի, դա նոր հնարավորություններ է բացում»,- ասել է Գվարդիոլան ջախջախիչ հաղթանակից հետո տված հարցազրույցում։